«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բացատրել է, թե ինչու չի կարողացել հարմարվել «Չելսիում»: Գաբոնցին լոնդոնյան ակումբի կազմում կարողացել է անցկացնել 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
««Չելսիում» մեծ տարբերություն կար՝ համեմատած այն բանի հետ, թե ինչպես էին ինձ ընդունում «Բարսելոնայում»՝ և՛ անձնակազմի, և՛ ֆուտբոլիստների մակարդակով: «Չելսիում» փիլիսոփայությունը մի փոքր այլ էր, քանի որ իմ նորամուտը հիմնականում պայմանավորված էր Թոմաս Տուխելի պատճառով, որը մեկ շաբաթ անց հեռացվեց:
Սա իր ազդեցությունն ունեցավ, հետո, կարծում եմ, այլ խնդիրներ կային՝ ոչ իմ մեղքով։ Եվ ես այլևս չխաղացի»,- Օբամեյանգն է մեջբերում Diario Sport-ը։