«Ինտերը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ դարպասապահ Յան Զոմմերի տրանսֆերի հարցում, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Միլանյան ակումբը 34-ամյա շվեյցարացու տրանսֆերի համար կվճարի 6 մլն եվրո։ Զոմմերը երկու տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։
34-ամյա Զոմմերն անցած մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 19 խաղի և բաց թողել 25 գոլ: