Լևերկուզենի «Բայերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ալոնսոյի նախկին պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսը։
Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին։ Անցած մրցաշրջանում նրա գլխավորությամբ Լևերկուզենը դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ և Բունդեսլիգայի եզրափակիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վեցերորդ տեղը: