«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Ֆրանսիացին հինգշաբթի ժամանել է Փարիզ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար։
Sport-ի լրագրող Ֆերան Կորեասը հայտնում է, որ Դեմբելեն և նրա գործակալը նախկինում մերժել էին «Բարսայի» առաջարկը։ Ըստ լուրերի՝ «Բարսելոնան» Դեմբելեին առաջարկել է նոր պայմանագիր՝ մինչև 2028 թվականը՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ։ Սակայն հարձակվողն ու նրա գործակալ Մուսա Սիսոկոն գոհ չեն եղել առաջարկից և ակումբին հակադարձ են ուղարկել, ինչը ակումբի ղեկավարությունը համարել է «վիրավորական»։
Դեմբելեն ցանկանում էր նոր հնգամյա պայմանագիր կնքել՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 20 միլիոն եվրո մաքուր աշխատավարձով՝ գործարքի ընդհանուր արժեքը հասցնելով 100 միլիոն եվրոյի: Հաշվի առնելով «Բարսելոնայի» ֆինանսական ծանր վիճակը և ակումբում աշխատավարձի նոր սանդղակը՝ կողմերը համաձայնության չեկան գալ։ ՊՍԺ-ն համաձայնել է Դեմբելեին վճարել պահանջված գումարը։