Արսեն Զախարյանը ցանկություն չունի տեղափոխվելու ֆրանսիական «Ստրասբուրգ»

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ցանկություն չունի ընդունելու ֆրանսիական «Ստրասբուրգ» տեղափոխվելու առաջարկը, հայտնում է Euro-Futbol.ru-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ստրասբուրգ» տեղափոխությունը չի համապատասխանում Զախարյանի մարզական հավակնություններին և «Դինամոյի» ֆինանսական պահանջներին։

Այս մրցաշրջանում 20-ամյա Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 3 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Արսեն Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Portal Transfermarkt-ը ռուսաստանցու արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։