Մարսել Զաբիցերն ու Վաութ Վեգորստը կվերդառնան իրենց ակումբներ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է խաղացողների հեռանալու մասին։

Կիսապաշտպան Մարսել Զաբիցերը կվերադառնա «Բավարիա»: Ավստրիացին անգլիական ակումբում է այս տարվա փետրվարից, Պրեմիեր Լիգայում անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

Դժվար թե Զաբիցերը հաջորդ մրցաշրջանն անցկացնի «Բավարիայում»: Մյունխենցիները հույս ունեն վաճառել ֆուտբոլիստին մոտ 15 միլիոն եվրոյով, հայտնում է Bild-ը:

Հարձակվող Վաութ Վեգորստը վերադառնում է «Բարնլի»։ Նա Պրեմիեր Լիգայի 17 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում և կատարել 1 գոլային փոխանցում։