«Լիվերպուլը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը (լուսանկար)

«Լիվերպուլը» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը: Մերսիսայդյան թիմի խաղային տեխնիկան պատրաստված է սպիտակ և կանաչ գույներով։

Շապիկին ուղեկցում են սև շորտեր, ինչպես նաև սպիտակ գուլպաներ՝ սև և կանաչ եզրագծերով։ Թիմի տեխնիկական գործընկերն է սպորտային սարքավորումների ամերիկյան Nike արտադրողը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։