Ժոաու Ֆելիշի ապագան մնում է անորոշ

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի ապագան մնում է անորոշ: Հարձակվողը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», սակայն շուտով կվերադառնա Մադրիդի «Ատլետիկո»։

Հաղորդվում էր, որ Ֆելիշը կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում», սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ այդ թիմում։

Ինչպես տեղեկացնում է SER Deportivos-ը, 23-ամյա հարձակվողը չի տեղափոխվի այնպիսի ակումբ, որը չի խաղում Չեմպիոնների Լիգայում։

2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Լոնդոնցիների կազմում նա մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Անգլիական ակումբը վարձակալության ժամկետի ավարտից հետո հրաժարվել է գնել Ֆելիշին։