Ժոան Լապորտա. «Հիանալի կլիներ, եթե նա ներկա լիներ մեր մարզադաշտի բացմանը»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս ունի, որ Լիոնել Մեսսին ներկա կլինի «Կամպ Նոու» մարզադաշտի բացմանը։

«Մեսսին չվերադարձավ, որովհետև չէր ցանկանում կրկին նման ճնշման ենթարկվել։ Մենք հարգում ենք նրան և հուսով ենք, որ նա լավ հանդես կգա «Ինտեր Մայամիում»: Հիանալի կլիներ, եթե նա ներկա լիներ մեր մարզադաշտի բացմանը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Football Espana-ը։

Նշենք, որ Մեսսին ստիպված եղավ հեռանալ «Բարսելոնայից» 2021 թվականի օգոստոսին պայմանագրի բարդությունների պատճառով։ Արգենտինացին տեղափոխվեց ՊՍԺ, որտեղ անցկացրել է երկու տարի։ Այս ամառ նա տեղափոխվեց «Ինտեր Մայամի»։