«Ռեալ-Սոսյեդադը» պայմանագիր է կնքել Մալիի հավաքականի պաշտպանի հետ

Մալիի հավաքականի պաշտպան Ամարի Տրաորեն պայմանագիր է կնքել «Ռեալ-Սոսյեդադի» հետ։

31-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբին միացել է անվճար տրանսֆերային իրավունքով և պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականը:

Տրաորեն նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ռենի» կազմում՝ Լիգա 1-ի 31 խաղում դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: