Էրլինգ Հոլանդն անդրադարձել է Մանչեսթերում անցկացրած առաջին մրցաշրջանին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է անգլիական ակումբում իր առաջին մրցաշրջանի մասին։

«Ես շատ հուզված էի նման մեծ մարտահրավերի պատճառով: Գիտեի, որ գալիս եմ մի թիմ, որտեղ գոլ խփելու և արդյունքների վրա ազդելու շատ հնարավորություններ կունենամ։ Բարեբախտաբար, ինձ մոտ ամեն ինչ ստացվեց։ Ինձ շատ դուր եկավ թիմում իմ առաջին մրցաշրջանը։

Առջևում մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ Կարծում եմ կանենք հնարավորինս, որպեսզի նվաճենք գավաթը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։