«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Ահլին» հետաքրքրված է 32-ամյա ալժիրցու ծառայություններով, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Ահլին» պատրաստ է Մահրեզին առաջարկել երկու մրցաշրջանի պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 50 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։
2022/23 մրցաշրջանում Մահրեզը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում, որոնցում դարձել է 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։