ՊՍԺ-ի նախագահը օգնում է շեյխին գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Կատարի շեյխերից մեկը՝ Ժասիմը փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին ակտիվ դեր է խաղում բանակցային գործընթացում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ շեյխ Ժասիմը «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու վերջնական առաջարկն է արել և վերջնաժամկետ սահմանել։

Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Նաև Էրիկ տեն Հագի թիմը կարողացավ նվաճել Անգլիայի Լիգայի գավաթը։