Լեոն Գորեցկայի ապագան Մյունխենի «Բավարիայում» վտանգված է

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է փոխել ակումբային գրանցումը։

Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ կիսապաշտպանը կարող է հեռանալ՝ կախված հնարավոր նորեկների ժամանումից։

Նշվում է, որ այս պահին Գորեցկան ցանկանում է մնալ «Բավարիայում» և պայքարել մեկնարկային կազմում իր տեղի համար։

Այնուամենայնիվ, եթե նկատի, որ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույսը չի դնում իր վրա, ապա պատրաստ կլինի դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ։

Հիշեցնենք, որ «Բավարիան» ցանկանում է գնել առնվազն մեկ կիսապաշտպանի տրանսֆերը: Ակումբի գլխավոր թիրախը «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսն է: