Կոնրադ Լայմեր. «Իմ երազանքն իրականացավ»

Մյունխենի «Բավարիայի» նորեկ Կոնրադ Լայմերը մեկնաբանել է իր տեղափոխությունը Թոմաս Տուխելի թիմ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Ալիանց Արենա» է տեղափոխվել «Լայպցիգից» ազատ գործակալի կարգավիճակով:

«Իմ երազանքն իրականացավ. «Բավարիան» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է.

Թիմը միշտ բարձրագույն նպատակներ է հետապնդում, ինչպես ես:

Ես միանշանակ ճիշտ որոշում եմ կայացրել»,- Լայմերի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։