Ժոաու Ֆիլիշը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

Թուրքական «Գալաթասարայը» ակնկալում է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին, հայտնում է Fanatik-ը:

Աղբյուրի համաձայն՝ ստամբուլյան ակումբի ղեկավարությունը արդեն կապ է հաստատել Ֆելիշի գործակալի հետ։

Ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Ֆուտբոլիստը ցանկանում էր մնալ լոնդոնյան ակումբում, սակայն նա ներառված չէ նոր գլխավոր մարզչի՝ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։