Հարի Քեյնը թիմակիցներին հայտնել է, թե որտեղ է պատրաստվում տեղափոխվել

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շուտով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, հարձակվողն արդեն հայտնել է թիմակիցներին, որ պատրաստվում է տեղափոխվել մադրիդյան թիմ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեյնը պոտենցիալ համաձայնություն է տվել «Ռեալ» տեղափոխվելուն։

2022/23 մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում «Թոթենհեմի» կազմում 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։