Մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան կարող է կարիերան շարունակել եվրոպական թոփ-ակումբում։
Score-ի համաձայն՝ 37-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, ով փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Սերխիո Ռիկոյին։
Փարիզցիները Օչոային դիտարկում են որպես պահեստային դարպասապահ։ Թիմի առաջին համարը կմնա իտալացի Ջանլուիջի Դոննարուման։
Դարպասապահը նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Սալերնիտանայի» կազմում: Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։
Իտալիայի առաջնությունում Օչոան անցկացրել է 20 հանդիպում, որոնցում բաց է թողել 33 գնդակ։