Հայտնի է Նաբի Կեյտայի նոր ակումբի անունը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է, կարիերան կշարունակի Բրեմենի «Վերդերում», հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արդեն համաձայնեցված ու ավարտված է։ «Լիվերպուլը» հայտարարեց ֆուտբոլիստի հեռանալու մասին դեռ մայիսին։

Գվինեացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը։ Նա անգլիական ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։

Նախորդ մրցաշրջանում Կեյտան բոլոր մրցաշարերում 13 հանդիպում է անցկացրել: