Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կենտրոնական պաշտպան Էվան Ն’Դիկան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Ռոմա»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` «Ռոման» վերջնական առաջարկ է ներկայացրել ֆուտբոլիստին։ Աղբյուրի համաձայն՝ առաջարկը ներառում է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ, ինչպես նաև բոնուս՝ 5 տարվա պայմանագիր կնքելու համար։
Նախորդ մրցաշրջանում Ն’Դիկան անցկացրել է 44 հանդիպում, դառնալով՝ 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։