«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը տվել է իր համար ամենաբարդ մրցակցի անունը:
Նորվեգացու համար ամենաբարդ մրցակիցը «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկն է:
«Ամենաբարդ մրցակիցը, որին ես հանդիպեցել եմ, Վիրջիլ վան Դեյկն է: Միշտ ասել եմ, նա շատ լավ պաշտպան է։
Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը: Վիրջիլը շատ խելացի է, արագաշարժ և հիանալի է խաղում երկրորդ հարկում»,- ասել է Հոլանդը BT Sport-ին: