Դավիդ Սորիան կարիերան կշարունակի մադրիդյան գրանդում

«Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները։

30-ամյա դարպասապահը Մադրիդի «Ռեալի» սան է։ Անցած մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրել է 38 հանդիպում՝ բաց թողնելով 45 գոլ և 13 անգամ անառիկ պահել դարպասը։ P

Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: