«Բարսելոնան» դեռ խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Չավիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։
Ինչպես հայտնում է TodoFichaes-ը, մասնագետը պահանջ է ներկայացրել կատալոնական ակումբի ղեկավարներին՝ իր շտաբի աշխատավարձը հասցնել տարեկան 30 միլիոն եվրոյի։
Այսպիսով՝ Չավին տարեկան կվաստակի 12 միլիոն եվրո աշխատավարձ:
Նշվում է, որ Չավիի պահանջը չի բավարարում «Բարսելոնային», ուստի բանակցությունները կարող են բարդ լինել:
Հիշեցնենք, որ Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» չորս տարվա մեջ առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։