Սամուել Չուկվեզեն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Վիլյառեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սամուել Չուկվեզեն կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։

Ըստ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Միլանը» վճռական է տրամադրված: «Ռոսոներիները» սկսել են տրանսֆերի վերաբերյալ նախնական բանակցությունները։

Մադրիդի «Ռեալը» համարվում է միլանյան գրանդի գլխավոր մրցակիցը 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։

Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում Չուկվեզեն «դեղին սուզանավի» կազմում մասնակցել է 37 խաղի՝ խփելով վեց գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։