«Միլանի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան մեկնաբանել է Պաոլո Մալդինիին ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնից հեռացնելը։
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց սա ամբողջովին տրամաբանությունից դուրս է. Օտարերկրյացիները, որոնք գալիս են Իտալիա, իհարկե առավելություն ունեն, քանի որ բերում են փող և նոր գաղափարներ: Բայց նրանք պետք է ուսումնասիրեն ակումբի պատմությունը, ինչպես ավելի վաղ ասել է Կառլո Անչելոտտին»,- Նեստայի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։