Նաբի Կեյտան դարձավ Բրեմենի «Վերդերի» ֆուտբոլիստ

Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան ազատ գործակալի կարգավիճակում միացավ Բրեմենի «Վերդերին», գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գործարքի կնքման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հայտնվում:

Կեյտան 2016-2018 թվականներին արդեն խաղացել է Գերմանիայի Բունդեսլիգայում «Լայպցիգի» կազմում: 28-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից խաղում էր «Լիվերպուլում»:

Naby Keita vor einer Werder-Raute an der Wand lehnend.