«Յուվենտուսը» վերջնական որոշում է կայացրել Մասիմիլիանո Ալեգրիի վերաբերյալ

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոն հաստատել է, որ թուրինյան ակումբը կշարունակի աշխատել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ։

«Ալեգրիի թեկնածությունը երբեք կասկածի տակ չի դրվել: Նա լիովին կիսում է ապագայի մեր ծրագրերը, այդ թվում՝ տրանսֆերը։ Մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ», – ասել է Սկանավինոն Sky Sport-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։