«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելուց հետո

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելուց հետո:

Ուղերձում կատալոնական ակումբը հաջողություն է մաղթում արգենտինացուն պրոֆեսիոնալ կարիերայի նոր փուլում։ «Բարսելոնան» հայտնել է նաև, որ հունիսի 5-ին ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, հայտնել է ակումբին, որ հարձակվողը որոշել է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

Հիշեցնենք, որ միաժամանակ «Բարսելոնան» պնդում է, որ իրենք առաջարկ են արել Մեսսիին։ Ավելի վաղ արգենտինացին հերքել էր կատալոնացիների պաշտոնական առաջարկը։