Վինիսիուս Ժունիորը՝ Մադրիդի «Ռեալի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է ավարտված մրցաշրջանի Մադրիդի «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին «սերուցքայինները» հայտնել են իրենց պաշտոնական կայքում։

«Ես ցանկանում եմ շարունակել կատարելագործվել և զարգանալ, որպեսզի ցուցադրեմ իմ լավագույն ֆուտբոլը»,- ​​բրազիլացու խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։

2022/23 մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, որոնցում դարձել է 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։