Ն’Գոլո Կանտեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարիերան կշարունակի «Ալ Իթիհադում»: Սաուդյան Արաբիայի ակումբ ֆուտբոլիստը տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին՝ գործարքն արդեն ավարտված է։ Նա հրապարակել է ֆրանսիացի 32-ամյա ֆուտբոլիստի լուսանկարը՝ ակումբի նոր մարզաշապիկով։

2022/23 մրցաշրջանում Կանտեն վնասվածքների պատճառով բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։