Լաուտարո Մարտինես. «Ինձագին հիանալի վերլուծում է բոլոր մրցակիցներին»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ աշխատանքային հարաբերությունների  մասին։

«Ինձագին հիանալի վերլուծում է բոլոր մրցակիցներին, խաղերին նախապատրաստվելիս մենք ուսումնասիրում ենք բոլոր մանրուքները:

Մեզ հարմար է աշխատել նրա հետ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Խաղը կկայանա հունիսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։