Ժորդի Ալբա. «Լավագույն ժամանակն էր հեռանալու համար»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան խոսել է ակումբից իր հեռանալու մասին՝ չնայած ևս մեկ տարի ըստ պայմանագրի կարող էր մնալ ակումբում:

«Դա դժվար որոշում էր, բայց կարծում եմ, որ ես ամեն ինչ արեցի ակումբի համար: Ես երջանիկ եմ հեռանում. տեսնում եմ, որ մարդիկ սիրում են ինձ:

Ամեն անգամ, երբ ասում էի, որ ուզում եմ մնալ, դա այն պատճառով էր, որ ես այդպես էի զգում:

Լինելով եսասեր՝ կարող էի շարունակել խաղալ «Բարսելոնայում». Մեկ տարվա պայմանագիր ունեի.

Ես գնահատում էի իրավիճակը և կարծում եմ, որ լավագույն ժամանակն էր հեռանալու համար»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Marca-ն։