«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը գնահատվում է 80 մլն եվրո։ Ակումբը չի ցանկանում Քեյնին բաց թողնել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ։
2022/23 մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։