Պաշտպան Ալեքս Սանդրոն բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի վաղաժամ խզման շուրջ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
32-ամյա բրազիլացին թուրինյան ակումբում է հանդես գալիս 2015 թվականից, երբ 28 միլիոն եվրոյի դիմաց ակումբ տեղափոխվեց «Պորտուից»։
Սանդրոյի գործող պայմանագիրը «բյանկոներիների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
2022/23 մրցաշրջանում Սանդրոն «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում կատարել է 2 գոլային փոխանցում։