«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ ժամանակներս չի պատրաստվում ավարտել կարիերան:
«Ես հրաժարվողներից չեմ: Կարևոր է, որ դուք վայելեք այն, ինչ անում եք։ Կարծում եմ՝ դեռ ավելին ունեմ անելու։ Չեմ մտածում ֆուտբոլից հեռանալու մասին։ Ես լավ եմ»,- ասել է Իբրահիմովիչը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։