Երկու ֆուտբոլիստ կարող է լքել «Բավարիան»

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» կարող է լքել երկու պաշտպան՝ Լյուկա Էրնանդեսը և Բենժամին Պավարը:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, մյունխենյան ակումբն այս ֆուտբոլիստների տրանսֆերներից ակնկալում է վաստակել 90 միլիոն եվրո։

Էրնանդեսի համար «Բավարիան» հույս ունի ստանալ 60 միլիոն եվրո, իսկ Պավարի համար՝ 30 միլիոն եվրո։

Երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Ֆրանսիայի հավաքականում։