Պեպ Գվարդիոլա. «Ես մնում եմ «Բարսելոնայի» երկրպագու»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր հույզերով Անգլիայի գավաթը նվաճելուց հետո։

«Այժմ մենք կարող ենք խոսել թրեբլի մասին: Իհարկե, մենք դեռ պետք է հաղթենք Չեմպիոնների Լիգայում։ Մենք շատ լավ հանդես եկանք, երկրորդ խաղակեսում ավելի շատ տարածություն կար։

Վաղը ֆուտբոլիստները կհանգստանան, հետո երեք-չորս մարզում կանցկացնեն՝ թռիչք դեպի Ստամբուլ: Ես մնում եմ «Բարսելոնայի» երկրպագու, բայց ամբողջ կյանքում կսիրեմ «Մանչեսթեր Սիթիին»:

Ես գիտեմ, թե որքան ուրախություն ենք տվել երկրպագուներին՝ հաղթելով մեր հայրենակիցներին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։