Պեպ Գվարդիոլա․ «Նա կարևորագույն հանդիպումներում խաղում է այնպես, կարծես ընկերական խաղեր լինեն»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո (2:1) խոսել է թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի մասին։

«Ինչպիսի մրցաշրջան է նա անցկացնում: Եվ խոսքը ոչ միայն կարողությունների, այլ նաև մտածելակերպի մասին է: Գյունդողանը կարևորագույն հանդիպումներում խաղում է այնպես, կարծես ընկերական խաղեր լինեն։ Նա բացառապես լավն է ճնշման տակ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նվաճել է պատմության մեջ յոթերորդ Անգլիայի գավաթը (1903/04, 1933/34, 1955/56, 1968/69, 2010/11, 2018/19, 2022/23)։