Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հեռանում է թիմից 14 տարի հանդես գալուց հետո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հայտնել իր երախտագիտությունն ու ողջ սերը մեկի հանդեպ, ով արդեն մեր մեծագույն լեգենդներից մեկն է։ Բենզեման լքում է թիմը, շնորհակալություն», – ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։ Ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 647 հանդիպման, խփել 353 գոլ և կատարել 165 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի հետ նվաճել է 25 գավաթ: