«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հաստատել է, որ թիմի պաշտպան Ինիգո Մարտինեսը ամռանը կլքի ակումբը։
«Առայժմ միայն Միկել Բալենսիագան է հայտարարել ակումբից հեռանալու մասին, և ենթադրություններ կան, որ կարող են ավելի շատ կորուստներ լինել, ինչպես Մարտինեսի դեպքում»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ամռանը պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակ կունենա, և նա մտադիր է միանալ «Բարսելոնային»։
32-ամյա Մարտինեսը «Ատլետիկում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։