Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսի ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է շուտով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը սպասում է 33-ամյա ֆուտբոլիստի պատասխանին նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկի վերաբերյալ։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։
Ֆուտբոլիստը «Ռեալի» սան է, հիմնական կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։