Մաուրիսիո Պոչետինոն որոշում է կայացրել Կայ Հավերցի ապագայի հետ կապված

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի ցանկանում, որ ակումբը վաճառի կիսապաշտպան Կայ Հավերցին:

Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ Պոչետինոն արգելափակել է 23-ամյա ֆուտբոլիստի համար Մադրիդի «Ռեալի» ցանկացած առաջարկ։ Լոնդոնյան ակումբը նախատեսում է բանակցել Հավերցի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ մինչև 2028 թվականը։

Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։ Հավերցի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։