«Մանչեսթեր Սիթին» 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արդեն խփել է 150 գոլ։
Սա 4-րդ դեպքն է, ինչ ակումբը հասնում է ցուցանիշին: Նախկինում թիմը 2013/14 (156), 2018/19 (169) և 2021/22 (150) մրցաշրջաններում 150 և ավելի գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը։
Ըստ Opta Sports-ի՝ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի միակ ակումբն է, որը մեկ մրցաշրջանում խփել է 150+ գոլ։
Խոսեպ Գվարդիոլայի թիմը ևս մեկ խաղ ունի անցկացնելու այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը «Ինտերի» դեմ՝ որը կկայանա հունիսի 10-ին։