ՊՍԺ-ն բանակցություններ է վարում «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսին ձեռք բերելու շուրջ:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Բավարիայի» նախկին տնօրենների խորհուրդը Սալիհամիջիչի և Կանի հետ ցանկացել են պահել 27-ամյա ֆուտբոլիստին՝ առանց բանակցությունների պլանների: Բայց նրանց գնալուց հետո ամեն ինչ փոխվեց։
Նշվում է, որ պաշտպանի և ՊՍԺ-ի միջև բանակցությունները շատ առաջ են շարժվել, բայց դեռ ոչ ակումբների միջև:
Ֆրանսիացին «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։