«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ֆուլհեմի» պաշտպան Քենի Տետայով։
27-ամյա ֆուտբոլիստը կարող է հասանելի լինել 10,5 միլիոն ֆունտով (12 միլիոն եվրո), հայտնում է Daily Mail-ը, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 12 ամսից, և «Ֆուլհեմը» դեռևս համաձայնության չի եկել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ֆուլհեմում» 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ 1 գոլ և 5 գոլային փոխանցման հեղինակ։