Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին:
«Այո, ես մնում եմ Փարիզում։ Ես ևս մեկ տարի ունեմ իմ պայմանագրով, և ակումբն անում է հնարավոր ամեն բան՝ բարելավելու համար։ Այնպես որ, ես շատ ուրախ կլինեմ մնալ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացին չի ակտիվացրել փարիզցիների հետ 2024/25 մրցաշրջանի պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, ինչը նրան թույլ կտա 2024 թվականին դառնալ ազատ գործակալ։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 180 միլիոն եվրո։