«Սևիլիայի» պաշտպան Խեսուս Նավասը ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Մրցաշարի ավարտված մրցաշրջանում 37-ամյա իսպանացին 9 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 8 խաղում 3 գոլով և 2 գոլային փոխանցմամբ։
«Սևիլիան» պատմության մեջ յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպայի Լիգայի գավաթը։