Յուլիան Նագելսմանը բանակցել է գերակումբներից մեկի հետ

Յուլիան Նագելսմանը կարող է դառնալ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը.

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, փարիզյան ակումբի ղեկավարներն արդեն բանակցություններ են վարել գերմանացի մասնագետի հետ եւ շուտով կողմերը բանակցությունների եւս մեկ փուլ կանցկացնեն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է, որպեսզի Նագելսմանի մարզչական շտաբը համալրի ֆրանսիացի նախկին հարձակվող Թյերի Անրին։

Հիշեցնենք, որ 35-ամյա Նագելսմանը մարտին հեռացվել էր «Բավարիայից»:

Նախկինում ՊՍԺ-ում Քրիստոֆ Գալտյեին փոխարինելու հավակնորդների թվում նշվում էին, նաև Լուիս Էնրիկեն ու Ժոզե Մոուրինյոն։