Պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, ով ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից», կմիանա Մյունխենի «Բավարիային»։ Այս մասին հայտնում են Sky Sports-ի լրագրողները։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի չեմպիոնը զգալի առաջընթաց է գրանցել 29-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններում։ Գերեյրուի տրանսֆերով անձամբ է հետաքրքրված գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով պորտուգալացու հետ աշխատել է Դորտմունդում։
Ռաֆայելը «Բորուսիայի» գույները պաշտպանում է 2016 թվականից։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։