Բելգիացի հարձակվող Էդեն Ազարը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից»: Ազարը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, և ամենևին էլ չի բացառվում, որ ֆուտբոլիստը որոշի ավարտել իր կարիերան, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ Ա Սերիայի ակումբները ցանկանում են գնել ֆուտբոլիստին, մի քանի ամիս առաջ ֆուտբոլիստը կապվում էր «Յուվենտուս» և «Միլան» տեղափոխվելու հետ:
Էդեն Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախկինում նա հանդես էր գալիս «Չելսիում»։